Եղիշե Մելիքյանը իրատեսական է համարում Իռլանդիայի հավաքականին հաղթելը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրում Իռլանդիայի դեմ տնային խաղում իր գլխավորած թիմի հնարավորությունների մասին։
«Շատ դժվար է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո վերականգնվելը, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իռլանդիան և Պորտուգալիան տարբեր թիմեր են, թե՛ իրենց ոճով, թե՛ իրենց մակարդակով: Բայց ասեմ, որ Իռլանդիան ուժեղ թիմ է, սակայն այդ թիմին հաղթելը իրատեսական է: Մեծ աշխատանքի ու ցանկության դեպքում կունենանք այդ հնարավորությունը»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Մարզչի խոսքով` Հայաստանի հավաքականի հետ աշխատանքում իրեն մոտ մեկ տարի է պետք դրական արդյունքներ ունենալու համար:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիային: Հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ