Պայթյուն «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում
Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

















































