Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Տեսանյութեր

Ծեծկռտուքին մասնակցություն չեմ ունեցել. ձերբակալվածներից մեկը եղբորս որդին է. Խոյի համայնքապետ

Ծեծկռտուքը տեղի է ունեցել, բայց ես մասնակցություն չեմ ունեցել. ծեծկռտուքի մասնակիցները բոլորը մի համայնքի բնակիչներ են, բոլորը իրար բարեկամներ են, ազգականներ են, քույր, եղբոր, թոռներ են ու միջադեպը տեղի է ունեցել պարեկի հետ մեքենան արագ վարելու պատճառով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը։

«Պարեկը ծառայության չի եղել, իր սեփական մեքենայով է եղել։ Պարեկի կողմից ոչ ադեկվատ պահվածքից է սա եղել և միջադեպը եղել է չորս երիտասարդների հետ, որոնցից մեկը իմ եղբոր որդին է։

Միջադեպը, իմ տեղեկություններով, եղել է օգոստոսի 31-ին, գիշերը 12–ն անց, կոնկրետ ժամ չգիտեմ։   Ես դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, երբ աշխատանքի եմ եղել։ Մեկը իմ եղբորորդին է եղել, մյուսները էլի իրար բարեկամներ են՝ եղբոր քրոջ թոռներ։

Ներանձնային վիճաբանություն է եղել, արագ քշելու, վատ պահվածքի հետ կապված։ Մանրամասն չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է գնում, չեմ ուզում որևէ կողմին դրական կամ բացասական  գնահատական տալ։

Երևույթը շատ վատ է, բացասական եմ վերաբերվում, որ ստեղծվել է նման իրավիճակ, քանի որ նաև բարեկամների մեջ է այդ ամեն ինչը տեղի ունեցել ։ Վստահ եմ, որ այս ամեն ինչը հարթվելու է, ուղղակի որոշ պրոպագանդիստներ հնչեղություն են տվել այս ամեն ինչին՝ կապելով անմիջական իմ անձի հետ։ Ես ոչ մի տեղ չկամ ու իմ հետ կապված ընդհանրապես ոչ մի հարց չկա։ Ոչ բողոքների ժամանակ, ոչ իրենց առերեսումների ժամանակ, ոչ նախաքննության ընթացքում չի շեշտվել իմ անունը»,–ասաց Յայլոյանը։

Հարցին՝ դեպքի ժամանակ որտե՞ղ է եղել, նա պատասխանեց. «Տանն եմ եղել դեպքի ժամանակ, իմ տանը տեսախցիկները կան, հաջորդ օրը առավոտյան եղել եմ համայնքապետարանում տեսախցիկները կան, թե մինչև ժամը քանիսն եմ եղել։ Եթե կարիքը կլինի, ես պատրաստակամ եմ այդ ամեն ինչը տրամադրելու»։

Համայանքապետը նշեց, որ այդ միջադեպով կան ձերբակալվածներ. «Ձերբակալվածները բոլորը իրար հարազատներ են, այդ չորս երիտասարդներն են, եղբայրս է, եղբորս որդին է, մեկ էլ մնացած մեր էլի բարեկամներից են։ Պարեկի հետ էլ բարեկամներ են բոլորը։ Պարեկը իմ հորեղբոր թոռն է, հորեղբորս աղջկա տղան է։ Եղբորս որդին 19 տարեկան է, այդ 4–ի մեջ կա անչափահաս՝ 16 տարեկան, մյուս երկուսն էլ 22-23 տարեկան են։

Նշենք, որ հուլիսի 31–ին Շահումյան համայնքում պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանի և Յայլոյանների միջև միջադեպ է տեղի ունեցել. Կալանավորված են Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի եղբայրը՝ Մարգար Յայլոյանը, աներորդին և երկու որդիները՝ Գրիշա և Էրիկ Յայլոյանները: