Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության սրտի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, որն օգոստոսի 2-ին մեկ ամսով երկարացրեց Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը եւ մերժում է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, դատախազի հետ տանդեմ կազմած, 2023 թվականին է նշանակվել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Եվ հաջորդ իսկ տարում նա եկամուտների աճ է գրանցել։ 2024-ի տարեսկզբին անշարժ գույքի, եկամուտների հայտարարագրի համաձայն՝ դատավորը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։
Իսկ տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, եւ ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։ Արդյունքում՝ 24 թ. տարեվերջի դրությամբ Մելիքսեթյանն արդեն ունեցել է 6 անշարժ գույք։ Արմինե Մելիքսեթյանը նաեւ բազմազավակ մայր է` 4 երեխա ունի: Նրան բնութագրելիս գործընկերներն ասում են` «ճաշ եփող կնիկը»:
Բայց Մելիքսեթյանին արդար չէ «ճաշ եփող» անվանելը, նա հասցրել է 4 զավակ ունենալուն զուգահեռ դատավոր նշանակվել, իսկ ամուսինը` Հուսիկ Հովհաննիսյանը, բավականին բարձր պաշտոն ունի ոստիկանության համակարգում: Նա ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալն է։
Մենք փորձեցինք կապվել Հովհաննիսյանի հետ, որ ճշտենք` իր հանգամա՞նքն է ստիպում կնոջը՝ իշխանամետ որոշումներ կայացնել եւ հոգեւորականի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդմանը մասնակից դառնալ, սակայն մեզ ասացին, որ տեղում չէ։
Արմինե Մելիքսեթյանը, հիշեցնենք, ժամանակին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշում էր կայացրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով