Վանաձորի նախկին ԶԱԳՍ-ի շենքը՝ հասարարական զուգարան, մարդկանց փաստաթղթերը՝ զուգարանի թուղթ (Լուսանկարներ)
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժնի նախկին շենքը դարձել է հասարակական զուգարան, իսկ ներսում գտնվող փաստաթղթերն ու լուսանկարները, որոնց մի մասն անգամ կնիքված է՝ թափված են հատակին ու ծառայում են որպես զուգարանի թուղթ:
ՔԿԱԳ Վանաձորի տարածքային շենքը 2013թ.-ից հետո տեղափոխվեց Վանաձորի քաղաքապետարանի շենք, այդ օրից մինչ օրս բազմաթիվ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը գուցե նաեւ գաղտնի համարվող է՝ հասանելի է դարձել շատերին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի պետ Հասմիկ Այվազյանը հայտնեց, թե կարեւոր փաստաթղթերը իրենք իրենց հետ տեղափոխել են, իսկ շենքում թողել են անկարեւորները:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում ճի՞շտ է արդյոք մարդկանց լուսանկարներն ու փաստաթղթերը, արխիվներն ու պետական փաստաթղթերի նմուշները թողնել նման վիճակում, նա պատասխանեց. «Դրանք այրման ենթակա փաստաթղթեր են, կհանձնարարեմ, կգնան կայրեն»:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի

















































