Լեւոն Իգիթյանը մանկական թանգարանի մի հատվածը ամանորյա խաղալիքների խանութի վերածել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի շենքի մի մասը խանութի է վերածվել:
«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանից հետաքրքրվեց, թե ինչու է մանկական ստեղծագործության թանգարանի մի հատվածը ամանորյա տոնական խաղալիքների խանութի վերածել՝ տարածքը վարձակալության հանձնելով «Էնի ռոուզ» ծաղկի սրահին:
«Ամեն տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ես դա տալիս եմ վարձակալության: Նույնիսկ չեմ էլ իմանում, թե ում եմ տալիս, ես անունների մեջ չեմ խորանում: Գեղագիտության կենտրոնի ֆինանսավորումը շատ վատն է: Մենք փողի կարիք ունենք, Նոր տարուց առաջ երկու ամսով տալիս ենք, որ մեր դասատուներին պրեմյա տանք»,- արդարացավ նա:
Հետաքրքիր է, եթե այդքան գումարի կարիք ունի Իգիթյանը, դժգոհ է ներկա իրավիճակից, ինչու է իր արժանապատվության գնով ՀՀԿ-ին սատարում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































