«Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկա
«Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ, որովհետև գյուղ հասնելու համար պիտի ամբողջ առաջնագիծը հատեր, այսինքն առաջնագծում պիտի ինչ–որ մեկին վնասեին, որ գյուղ հասնեին»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստի ընթացքում ասաց գործով վկա Շիրազ Խաչատրյանը՝
«Ես ամեն օր մարտական հենակետերում եմ եղել։ Մեր աշխատանքները խանգարելու համար հաճախակի հեռահար կրակոցներ էին լինում, բայց ինչ–որ դիվերսիոն գործողություն կամ որ մեր թիկունք մտնեին՝ ոչ»,–հավելեց նա։
Տուժողների իրավահաջորդների պաշտպան Նորայր Նորիկյանի հարցին՝ դեպքի վայրը տեսնելով, կարո՞ղ էր ենթադրել, որ հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով, Շիրազ Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչի հետևանքով է տեղի ունեցել պայթյունը։ Նա նշեց, որ իրեն թե՛ այդ օրը, թե դրանից հետո ասել են, որ հրդեհը բռնկվել է սպայի կողմից վառարանը բենզինի տարայով վառելու ժամանակ։ Իր խոսքով, նա այլևս ոչ ոքի հետ չի քննարկել դեպքը՝ հաշվի առնելով վկայի իր դատավարական կարգավիճակը։
Նշենք, որ այս պահին ընթանում է Ազատի զորամասում հրեհից զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը։ Հարցաքննվում է գործով վկա Շիրազ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը