«Աղվերանական» ֆորմատով նոր հանդիպում է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ Աղվերանում վարչապետ-գործարարներ հանդիպման ընթացքում գործարարների բարձրացրած հարցերի մեծ մասը վերաբերել է հարկային-մաքսային խնդիրներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է` մի հանդիպում էլ Վարդան Հարությունյանն ունենա գործարարների հետ` «աղվերանական» ֆորմատով: Որոշվել է, որ այն կազմակերպվի դեկտեմբերի երկրորդ կեսին, խորհրդարանում բյուջեի հաստատումից հետո:
Մեր տեղեկություններով` բյուջեի քննարկումը խորհրդարանը կսկսի հաջորդ չորեքշաբթի, քվեարկությունը կլինի հինգշաբթի:
Ի դեպ, բյուջեի առնչությամբ մեծ թվով առաջարկներ են արել անհատ պատգամավորները, խմբակցությունները՝ բյուջեի «լավաշը» (այդպես է կոչվում ամփոփաթերթիկը, որն անչափ երկար տետրի վրա է) ԱԺ-ն եւ խմբակցությունները կստանան այսօր, եւ կիմացվի, թե կառավարությունն առաջարկների որ մասն է ընդունել, որը` մերժել եւ ինչու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ