Discovery–ն Հայաստանի մասին տեսանյութերի շարք է ներկայացրել (Տեսանյութ)
Discovery հեռուստաընկերությունը ամբողջ աշխարհում ռեպորտաժների շարքի շրջանակում 6 հոլովակ է ներկայացրել, որոնք պատմում են Հայաստանի մասին։
Տեսանյութերից մեկում ներկայացված է Խոր Վիրապի վանքը։ Մեկ ուրիշը պատմում է Երեւանում հրապարակի եւ աշխարհի ամենաերկար զիփլայնի մասին։ Տեսանյութերից մեկը նվիրված է հետազոտող Թոմ Ալլենին, որի առաքելությունն էր կածան գցել Հայաստանի լեռների անանցանելի անտառների միջով։
Discovery–ն Google ընկերության հետ պատրաստել է վիրտուալ ճանապարհորդությունների տեսանյութերի շարք, որոնք միավորված են Discovery VR (virtual reality) անվան տակ։

















































