Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հայաստանն Իրանի կողմից ընկալվում է որպես փոքր Եվրոպա. դա լայն հնարավորություն է տալիս մեր երկրին՝ մեծացնելու իր մանևրի դաշտը. Վարդան Ոսկանյան

Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են քաղաքական չափազանց բարձր մակարդակի վրա և որևէ տարօրինակ բան չկա, որ Իրանի արտգործնախարարն այցելում է Հայաստան, բայց կան օրակարգային, հրատապ խնդիրներ, որոնցով կարելի է նաև պայմանավորել կոնկրետ այս այցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան կատարած այցին:

Նրա կարծիքով՝ հրատապ խնդիրների մեջ մտնում են մի շարք իրադարձություններ: Խոսքը, մասնավորապես, ՀՀ-ԵՄ ընդլայնված համաձայնագրի ստորագրման մասին է։ «Ակնհայտ է, որ իրանական կողմը շահագրգիռ է առաջին աղբյուրից տեղեկանալու այդ համաձայնագրի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է նաև Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններում գրանցված նորամուծություններին: Իրանը պատրաստվում է հատուկ համաձայնագիր ունենալ ԵԱՏՄ-ի հետ և այսօր էլ պարոն Զարիֆը հայտարարեց, որ այդ համաձայնագիրն արդեն իսկ վերջնական փուլում է և առաջիկայում պետք է ստորագրվի ու ուժի մեջ մտնի»:

Իրանագետի դիտարկմամբ՝ Իրանը հետաքրքրված է նաև մեր տարածաշրջանում վերջին գործընթացներով, ակնհայտ է, որ Իրանը հետաքրքրված է նաև արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումներով: Հետևաբար, հարցերի, հարաբերությունների լայն մի բույլ կա, որը պահանջում է անմիջական արտգործնախարարների մակարդակում քննարկում և շահերի համադրում, տարբեր խնդիրների մասին մեկը մյուսի կարծիքներին տեղեկանալու անհրաժեշտություն:

«Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որ մեզ համար էլ չափազանց հետաքրքիր է. Մերձավոր Արևելքում ընթացող ողջ գործընթացը, որտեղ Իրանն ունի լրջագույն դերակատարություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց իրանցիները հայտարարեցին, որ Մերձավոր Արևելքում գրանցվել է հաղթանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ»,- ասել է Վարդան Ոսկանյանը:

Ընդհանուր առմամբ, մեկ նախադասությամբ գնահատելով Իրանի արտգործնախարարի այցը, իրանագետը չափազանց կարևոր է համարել այն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մուհամադ Ջավադ Զարիֆն այցելում է միայն Հայաստան: Սովորաբար նման այցերը լինում են տարածաշրջանային, բայց այս պարագայում այցը կարծես թե միայն Հայաստան է՝ դատելով իրանական կողմի տեղեկատվությունից:

Անդրադառնալով այն հարցին, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որևէ բան կփոխի՞ Հայաստան-Իրան հարաբերություններում՝ Վարդան Ոսկանյանն ասել է. «Կոնկրետ այս համաձայնագիրը՝ տնտեսական ոլորտը եթե մի կողմ թողնենք, դրա մասնագետները կկարողանան ավելի մանրամասն և մասնագիտորեն բացատրել նրբությունները, և նայենք քաղաքական համատեքստը, պարզ է, որ Հայաստանի իմիջը, դրական կերպարը, այս առումով որպես Եվրոպայի հետ հարաբերություններ ձևավորող պետություն Հարավային Կովկասում, Իրանում բարձրացել է և չի կարող ազդեցություն չունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա»:

Նրա խոսքով՝ իրանցիներն Արևմուտքը հստակորեն տարանջատում են երկու հատվածի՝ Եվրոպական միության երկրների և Միացյալ Նահանգների: Եթե Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում Իրանի ներսում կան բազմաթիվ կարծիքներ, և գերակշիռ մասն այս պետությանը որպես թշնամի է դիտարկում, ապա Եվրամիության հետ հարաբերություններում բոլորովին այլ պատկեր է: «Իրանցիները շահագրգիռ են աշխատելու Եվրոպական միության երկրների հետ և շահագրգիռ են կառուցելու գործընկերային հարաբերություններ: Փոխադարձ շահագրգռություն կա նաև եվրոպական կողմից և այս առումով Հայաստանն ինչ-որ տեղ Իրանի կողմից ընկալվում է փոքր Եվրոպա: Դա ավանդական ընկալում է և լայն հնարավորություն է տալիս մեր երկրին՝ մեծացնելու իր մանևրի դաշտը, որտեղ իրանցիների հետ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային հարաբերությունների ոլորտն է»: