Որտեղի՞ց է Վանաձորի քաղաքապետարանը աշխատավարձի 104 մլն դրամի պարտք կուտակել
Վանաձորի քաղաքապետարանը համայնքի ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձի մասով 104 մլն դրամի պարտք ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Լոռու մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել է Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիլա-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ 104 մլն դրամը համայնքային ենթակայության աշխատողների մեկ ամսվա աշխատավարձի պարտքն է:
Քաղաքապետը պարտքի առաջանալը հիմնավորեց համայնքի 2017թ.-ի բյուջեի հաստատման ուշացումով ու բյուջեի տողերի փոփոխություններով:
«Մենք որ անցած տարվա բյուջեով ենք վեց ամիս աշխատել՝ 2016թ.-ի բյուջեով, մինչեւ մեր բյուջեի հաստատելը, ծախսերը նույն պարբերականությամբ կատարվել է, որովհետեւ ֆինանսների նախարարությունը թույլ չի տալիս ծախսերը բարձրացնել, իջեցնել կամ փոխել: Իսկ այնտեղ ավել բաներ կա, որ մեր բյուջեի համամասնության հետ չի գալիս»,- նշեց նա:
Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ տարվա ընթացքում շուրջ 200 մլն դրամի պարտք է առաջացել, որի մոտ կեսն այս ընթացքում հնարավոր է եղել մարել: Մնացած 104 մլն դրամի պարտքը քաղաքապետարանը նախատեսում է փակել մինչեւ 2017թ.-ի ավարտը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ