«Միլանը» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին
«Միլանը» պաշտոնապես հայտարարել է Մասիմիլիանո Ալեգրիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ «ռոսոներիները» մասնագետին առաջարկել են երկամյա պայմանագիր՝ տարեկան մինչև 5 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև նախատեսված են բոնուսային վճարումներ։
«Ակումբը ջերմորեն ողջունում է և մաղթում է ամենայն բարիք Մասիմիլիանոյին և նրա անձնակազմին»,- նշված է «Միլանի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ալեգրին նախկինում արդեն ղեկավարել է «Միլանը»՝ 2010-ից 2014 թվականներին։ Նրա գլխավորությամբ ակումբը 2010/11 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը։
57-ամյա մասնագետի վերջին աշխատավայրն էր «Յուվենտուսը», որը մարզել է 2021–2024 թվականներին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը