Արքայազն Հարրին ու դերասանուհի Մեգան Մարքլը նշանվել են (Տեսանյութ, լուսանկարներ)
Արքայազն Հարրին եւ Մեգան Մարկլն այսօր հայտարարել են իրենց նշանադրության մասին եւ ավելացրել,որ կամուսնանան եկող տարվա սկզբին։
Թագուհին իր ամուսնության 70-ամյակը նշելու ժամանակ խոսել էր թոռան ամուսնության մասին, ասելով․ «Ուրախ եմ զավակիս համար եւ մաղթում եմ նրանց երջանկություն»:
Նրա եղբայրը՝ Ուիլյամը եւ Քեյթը համատեղ հայտարարության մեջ ասել են. «Մենք շատ հուզված ենք Հարրիի եւ Մեգանի համար»:
Դեռ հայտնի չէ, թե որտեղ կանցկացվի ամուսնության արարողությունը։
Մեգանը, որն ամուսնալուծվել է, կարող է արքայադուստր դառնալ կամ, այլապես, ստանալ Սեսեքսուսի դքսուհի անվանումը, ամուսնությունից հետո նա կմիանա թագավորական ընտանիքին:
Զույգն, ամենայն հավանականությամբ, կսպասի, մինչեւ կծնվի արքայազն Ուիլյամի եւ Քեյթի երրորդ երեխան, որը նախատեսվում է ապրիլին:
Top-News.am

















































