Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Գլխավոր դատախազը բնակարանային գողությունների հարցով առաջարկներ է արել Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հոկտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2016 թվականի ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ) հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության, դատավարական ղեկավարման, ինչպես նաեւ մեղադրանքի պաշտպանության վիճակը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանացել արձանագրված դեպքերի կրիմինոլոգիական վերլուծության արդյունքներով այդ հանցատեսակի կանխարգելման խնդիրների բացահայտումը, այդ ուղղությամբ աշխատանքների արդյունավետության բարձրացումը:

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքում գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից՝ պայմանավորված այդպիսի շենքերի գերակշռությամբ: Մարզերում նման հանցագործությունների մեծ մասը կատարվել է առանձնատներից:

45%-ից ավելի դեպքերում, բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունները կատարվել են գիշերային ժամերին՝ 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Վերլուծության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ առավել գերակշիռ մաս են կազմում այն բազմաբնակարան շենքերի բնակարաններ ապօրինի մուտք գործելով կատարված գողությունները, որոնց մուտքի դռները բացակայել են կամ հնամաշ են, հագեցած չեն ժամանակակից, կոդավորվող փականով, շքամուտքերում բացակայում է լուսավորությունը, գերակշիռ դեպքերում՝ նաեւ տեսաձայնագրող սարքերը: Մինչդեռ, շքամուտքի դուռը կոդավորված փականով համալրելը բազմաբնակարան շենք անձի ֆիզիկական ներթափանցումը կանխելու երաշխիք է, իսկ տեսաձայնագրող սարքի եւ լուսավորության առկայությունը կարող է էապես կանխարգելիչ նշանակություն ունենալ բազմաբնակարան շենքի բնակարաններից գողություն կատարելու համար, ինչպես նաեւ նպաստել գողությունից հետո հանցագործությունն արագ բացահայտելուն:

ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Երեւանի քաղաքապետին առաջարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել Երեւանի վարչական տարածքում, մարզային բնակավայրերում գտնվող բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության վերոնշյալ միջոցներով կահավորելու հարցը եւ այդ ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:

ՀՀ ոստիկանապետին հասցեագրված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ոստիկանության ծառայությունների, այդ թվում պարեկապահակային ծառայության աշխատանքների ինտենսիվությունը՝ կապված բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայր հանդիսացող ամառանոցային տարածքները, ինչպես նաեւ բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հետ:

Բացի դրանից՝ առաջարկվել է գնահատել օպերատիվ-փնտրողական եւ նախնական օպերատիվ ստուգման աշխատանքների փաստացի իրականացման իրական վիճակը, այդ աշխատանքների իրականացման մեթոդիկան ու տակտիկան եւ գտնել դրանց արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված լուծումներ: