Արարատի մարզում պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 140.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը
Դատախազը Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի մայիսի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Մասիս համայնքի տարբեր բնակավայրերում օգտակար հանածոյի ապօրինի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերությունների՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երեք անձի՝ Ռ.Բ.-ի, Հ.Ա.-ի և Ա.Ճ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 538 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 208 միլիոն 342 հազար դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«2025 թվականի մայիսի 16-ին ընկերություններից մեկի կողմից վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված վերոնշյալ վնասից 140 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 54 միլիոն 288 հազար դրամի վնասը:
Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից