Այս մասին հայտնում է «Հետք» պարբերականը՝ հղում անելով flightaware.com կայքին: Տեխնիկական թռիչքը համարակալված է FIE4041: FIE-ն հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության կոդն է, որը 2023-ի սեպտեմբերից սպասարկում է կառավարական օդանավը, իսկ 4041-ը՝ կոնկրետ թռիչքի համարը: Ավանդաբար ՀՀ վարչապետին տեղափոխող չվերթերը համարակալվում են FIE4001, ՀՀ նախագահինը՝ FIE4002, իսկ այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ FIE4003:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ կառավարական օդանավը (Airbus A319 ACJ, գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») տեխսպասարկում անցնելու համար մեկնում է Պրահա:
2020 թ. մայիսին եւս ՀՀ պետական ինքնաթիռն այդ նպատակով Պրահայում էր: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնեց չեխական Օստրավա, որտեղ ներկվեց նոր գույներով: Դա պետությանն արժեցավ մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահա թռավ նաեւ 2022-ի ապրիլի 14-ին ու Երեւան վերադարձավ նույն տարվա մայիսի 20-ին: Կառավարական բորտի բացակայության պայմաններում վարչապետը արտերկիր էր մեկնում մասնավոր ընկերության՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» օդանավով:
Հիմա էլ այդպիսի պատկեր է. Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր թռել է Ալբանիա, սակայն օգտվել է մասնավոր ավիաընկերության ծառայություններից:
Թե տեխսպասարկումից երբ կվերադառնա ՀՀ կառավարական բորտը, հայտնի չէ, իսկ մինչ այդ, մասնավորապես, վարչապետն ու նախագահը պետք է արտասահման մեկնեն մասնավոր փոխադրողների օդանավերով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը