Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել. փոխնախարարը` Մերձավանի դպրոցի դեպքի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպը, երբ պատմության ուսուցիչը թիրախավորվել էր աշակերտների, ծնողների ու մյուս գործընկեր որոշ ուսուցիչների կողմից։ Նրա նկատմամբ դրսևորվել էր անհարգալից վերաբերմունք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ նախարարությունը մարզպետարանի և այլ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ ուշադրության կենտրոնում է պահում այս դպրոցում տեղի ունեցածը։
«Դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է, ինչպես գիտեք ղեկավարն ազատվել է աշխատանքից։ Այլ միջոցներ ևս ձեռնարկվում են, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ցանկացած տիպի բռնությունն անթույլատրելի է, առավել ևս երբ դա արվում է ուսուցչի նկատմամբ։ Ծնողները, սովորողները պետք է հստակ գիտակցեն ուսուցչի դերն իրենց կյանքում։ Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։
Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ուսուցչի վարքը ևս ուսումնասիրում են։ Նրա խոսքով՝ ամեն դեպքում տեսանյութերից պարզ է, որ նույնիսկ այն պարագայում, երբ շատերը հունից դուրս հանող մեկնաբանություններով դիմում էին ուսուցչին, միևնույնն է, վերջինս իրեն պահում էր բավական հավասարկշիռ։
«Անկախ նրանից, թե ուսուցիչն ինչպիսի վարք դրսևորած կլինի, նրա հետ խնդիրները պարզելու ձևաչափը դա չէ։ Կարող են լինել ուսուցիչներ, որոնք ծնողների, աշակերտների հետ իրենց պահել են էթիկապես ոչ այդքան ճիշտ, բայց որևէ մեկին չի թույլատրվում ուսուցչի հետ նման կերպ վարել։ Դրա համար կան համապատասխան օղակներ, պատասխանատուներ, կառույցներ»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը