Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկությունների տարածումը Հայաստանի հասցեին՝ կրկին ակտիվացնելով բնապահպանական ուղղությունը։ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում COP29 համաժողովի ձախողումից հետո մի քանի ամիս ադրբեջանական կողմը զերծ էր մնում բնապահպանական հարցերը բարձրացնելուց՝ հասկանալով, որ միջազգային հանրությունն առանձնապես լուրջ չի վերաբերվել հայկական կողմին հասցեագրված բնապահպանական մեղադրանքներին, բայց կարճ ժամանակ անց պաշտոնական Բաքուն կրկին սկսել է Հայաստանի հասցեին կեղծ տեղեկություններ տարածել։
Թիրախը, ինչպես միշտ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը Հայաստանի տնտեսության ողնաշարն է ու թիվ մեկ հարկատուն, որի վճարած գումարներն էլ կազմում են պետական բյուջեի բավականին խոշոր հատվածը, ուստի և թշնամական պետության նպատակը Հայաստանին թուլացնելն է, առաջին հերթին՝ տնտեսական առումով։ Որպեսզի երկիրը չկարողանա վերականգնվել պատերազմից հետո, առավել ևս՝ զենք գնել, Բաքուն շարունակում է ԶՊՄԿ-ի դեմ իր կեղտոտ քարոզչությունը։
Մի երկիր, որտեղ բնապահպանություն պարզապես գոյություն չունի, իսկ հանքերի դեմ երբևէ բողոքած որևէ քաղաքացի անպայման հայտնվել է ոստիկանական մահակների տակ, այսօր Հայաստանին է մեղադրում, ընդ որում, շարունակելով օգտագործել տեղական «վայ-բնապահպանների» ուղղորդված զեկույցները, թե իբր ԶՊՄԿ-ն աղտոտում է շրջակա տարածքը։ Նույնիսկ իրանական փորձագետները մի քանի անգամ հատուկ զեկույցներ էին հրապարակել՝ նշելով, որ Հայաստանից որևէ աղտոտում չի իրականացվում, ընդհուպ Արաքս գետի վերաբերյալ հատուկ զեկույց էր ներկայացվել՝ նշելով, որ Հայաստանը երբեք որևէ աղտոտված նյութ չի նետում գետը։
Մինչ թշնամին շարունակում է իր այս կեղտոտ քաղաքականությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արդիականացման նոր փուլ է մտել՝ լուրջ տեխնիկական վերազինում իրականացնելով, որպեսզի ապահովի ամենաբարձր ստանդարտները։ Մեր տեղեկություններով, առաջատար կազմակերպությունների լավագույն տեխնիկան է բերվելու Հայաստան։
Բայց այստեղ անելիք ունեն նաև Հայաստանի պետական մարմինները. պետք է գիտակցել, որ բնապահպանական մեղադրանքները բավական լուրջ են։ Եթե մի քանի ամիս առաջ Ադրբեջանը ձախողվել է այդ ուղղությամբ, չի նշանակում, որ հետագայում չի փորձելու նույնը կրկնել, ուստի պետք է տարբեր փորձագետների և մասնագետների խմբեր հրավիրել Հայաստան, նրանց ցույց տալ, թե ինչպես են աշխատում հայկական հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք պահպանում են միջազգային բոլոր ստանդարտները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը