Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին

ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Մամուլ

Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ

 

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով և առանց տարանցման ՀՀ տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատելու մասին» նախագիծը:Հարկային օրենսգրքի 9-րդ բաժնի դրույթներին համապատասխան, Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործելիս փոխադրողները վճարում են ճանապարհային հարկ, որը հաշվարկվում է ըստ տրանսպորտային միջոցի առավելագույն թույլատրելի զանգվածի (օրենսգրքի 188-րդ հոդված)։ Օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի վճարումից ազատման դեպքերը, որոնցից են, օրինակ՝ միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնությունից օգտվող ճանապարհային հարկ վճարողները։ Այսպիսով՝ Հայաստանի և այլ պետությունների միջև վավերացված պայմանագրերի շրջանակներում տվյալ երկրների փոխադրողները մուտք են գործում մեր երկիր՝ օգտվելով ճանապարհային հարկի վճարման ազատման արտոնությունից (Վրաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և այլ երկրների փոխադրողներ)։ Իրանի հետ 1992 թվականին ստորագրված «Ճանապարհային հաղորդակցության մասին» համաձայնագրով կողմերը ազատվում են հարկումից և պարտադիր մաքսատուրքերից, սակայն Հարկային օրենսգրքով Իրանի տրանսպորտային միջոցների նկատմամբ ճանապարհային հարկի ազատման պահանջ նախատեսված չէ։Հարկային մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2024 թվականին պետբյուջե վճարվել է 4,95 մլրդ դրամ ճանապարհային հարկ, ընդ որում՝ 2,98 մլրդ դրամը՝ Իրանի փոխադրողների կողմից։ Նույն տարվա տվյալներով՝ Հայաստան մուտք է գործել Իրանում գրանցված մոտ 22 հազար բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որոնց 95 տոկոսից ավելին փոխադրում են իրականացրել դեպի Հայաստանի Հանրապետություն, իսկ մնացածը՝ տարանցիկ։ Այսպիսով, գոյություն ունեցող հարկային կարգավորումները չեն նպաստում ԻԻՀ գրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով դեպի երրորդ երկրներ փոխադրումները զարգացնելուն:Իսկ ԻԻՀ փոխադրողների կողմից վճարվող ճանապարհային հարկը գլխավորապես հաշվարկվում է ՀՀ մատակարարվող ապրանքների արժեքների մեջ, որի վճարողները հիմնականում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։

Իսկ ԻԻՀ փոխադրողների կողմից վճարվող ճանապարհային հարկը գլխավորապես հաշվարկվում է ՀՀ մատակարարվող ապրանքների արժեքների մեջ, որի վճարողները հիմնականում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։

Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է ճանապարհային հարկի վճարման արտոնություն Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողների համար, սակայն այն կկիրառվի այն դեպքերում, երբ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման երկիրը, տեսակը, քանակը, իսկ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման դեպքերում՝ նաև ճանապարհային հարկի նվազման չափը կամ նվազեցված դրույքաչափը։

Նախագծով առաջարկվում է ազատել ԻԻՀ գրանցված 0-ից 44 տոննա ներառյալ առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողներին այդ հարկի վճարումից թե՛ տարանցիկ, թե՛ երկկողմ բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում՝ նպատակ ունենալով թե՛ ավելացնել ՀՀ տարածքով ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցներով տարանցիկ փոխադրումների ծավալը, թե՛ կրճատել ՀՀ ներմուծվող ապրանքների արժեքի մեջ փոխադրման արժեքի չափը։