Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածել են 28-ամյա քաղաքացու գլխին
Մայիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում քաղաքացիների միջև վիճաբանոություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Բարսեղյանի գլխավորությամբ, պարզում են, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գրիգոր Հ․-ն, Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ե․-ն և 38-ամյա Էդուարդ Հ․-ն հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Դ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը