Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ Փոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկին

ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Մամուլ

«Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանը զոհվել է Հադրութում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր Գարիկս: Փոքր տարիքում զբաղմունքները շատ չէին: Սիրում էր բակում երեխաների հետ խաղալ, ձմռանը սահնակ էին քշում: Հեռախոսներ չկային, ինչպես հիմա, և բոլորի հետաքրքրության կենտրոնում բակային խաղերն էին: Շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան՝ Գարիկի մայրիկը:

Գարիկը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին գերազանցիկ էր: «Բայց ընդունակ երեխա էր. որ ցանկանում էր, լավ էր սովորում: Շատ գեղեցիկ ձեռագիր ուներ: Մինչև այսօր էլ մեր դպրոցի փոխտնօրենը պահել է իր ձեռագրերով տետրերը»: Դրանք և այլ անձնական իրեր Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցում Գարիկ Հովհաննիսյանի, Ռադիկ Թաթոսյանի և Վահե Ասատրյանի անունները կրող հուշասենյակում են: «Գարիկի անգլերենի ուսուցչուհին ասում էր՝ ճիշտ է, առաջադիմությամբ չի փայլում, բայց ձեռագիրը շատ գեղեցիկ է: Անգամ իրեն էին ասում՝ այսքան սիրուն ձեռագիր ունեցողը չպետք է վատ սովորի»: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որոնք էին Գարիկի սիրելի առարկաները դպրոցում, արձագանքում է՝ որդին իր տեսակով լռակյաց էր, չէր սիրում խոսել իր նախասիրությունների, անգամ անելիքների մասին. «Ամեն ինչ իր ներսում էր պահում, չէր արտահայտվում»:

Գարիկն ուզում էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, բայց դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Գարիկը որոշեց մեկնել բանակ, ծառայել իր հասակակիցների հետ, վերադառնալ ու հետո նոր ընդունվել բուհ. «Ավելի լավ է իմ հասակակիցների հետ ծառայեմ, քան հետո ինձանից տարիքով փոքրերի հետ գնամ բանակ»»:

2020 թ. հուլիսի 1-ին Գարիկը մեկնում է ծառայության: Տիկին Սուսաննան նշում է՝ առաջին ամիսը ծառայել է Մարտունիում, այնուհետև տղաներին տեղափոխել են նրանց ծառայության հիմնական վայր՝ Ջրական: «Սիրով է մեկնել ծառայության, բայց մեկնելու օրը մի տեսակ տխուր էր: Հիմա երբեմն ինքս ինձ ասում եմ՝ գուցե ինչ-որ կանխազգացում ուներ: Կարճ ժամանակ է ծառայել, այդ ընթացքում երբեք խնդիրներ չի ունեցել, չի տրտնջացել, չի դժգոհել ինչ-որ բանից: Երբ զանգահարում էր, միշտ ուրախ տրամադրություն ուներ: Հետաքրքիր էր, որ մեր գյուղից էլի այնտեղ ծառայող տղաներ կային, և գուցե դա էլ էր պատճառներից մեկը, որ իրեն լավ էր զգում: Նախքան զորակոչվելը, Գարիկը միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի ու թուրքի հետ դեմ առ դեմ կռվի»:

Սկսվեց 44-օրյա պատերազմը: Գաղտնիք չէ, որ պատերազմի առաջին հարվածներից մեկն իր վրա է վերցրել Ջրականի զորամասը: Պատերազմի մեկնարկի նախորդող օրը՝ սեպտեմբերի 26-ին, Գարիկը զանգում է մայրիկին: «Ասաց՝ մամա՛, հեռախոսները հավաքում են, կարող է էլ չկարողանամ զանգել: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ են հեռախոսները հավաքում, տղաս ոչինչ չպատասխանեց: Հիմա չեմ կարող ասել՝ գիտեր իրական պատճառը, թե ոչ: Այդ ժամանակ միայն իրեն ասել եմ, որ հենց հարմար պահ լինի, զանգի տուն, որ անհանգիստ չլինենք: Առավոտյան ժամը 7-ին պարտադիր զանգում էր, բարի լույս մաղթում մեզ: Սեպտեմբերի 27-ին ես իրեն զանգահարեցի ուղիղ 7 անց 15 րոպե, այսօրվա պես եմ հիշում այդ օրը, պատասխանեց զանգին՝ մա՛մ, շտապում եմ, չեմ կարող խոսել, ու անջատեց հեռախոսը: Հետո արդեն իմացանք, որ պատերազմ է սկսվել»:

Հետո Գարիկի զանգերն ուշ-ուշ են եղել: «Տղաներին հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղափոխել են Հադրութ: Հոկտեմբերի 6-ին ինձ Հադրութից է զանգել: Իր հեռախոսով չէր զանգահարում, այլ դասընկերոջ, որն իր հետ էր ծառայում: Երևի հինգ րոպե ենք խոսել: Ասաց. «Մա՛մ, խոսենք, որ Հարութը գնա: Մենք եկել ենք, իրենք պետք է գնան»: Երբ հարցեր էի տալիս, թե որտե՞ղ է, ի՞նչ է անում, արձագանքում էր՝ գնացել էինք խրամատներ փորելու: Հասկանում եմ, որ խաբեց ինձ: Գիտեի, որ պատերազմի մեջ են: Բայց ինձ այդպես ասաց՝ եկել ենք հանգստանալու, Հարութենք պետք է գնան: Այդ պահին տանը չէի, հարցրեցի՝ գնում եմ տուն, կկարողանա՞ նորից զանգել ու հայրիկի հետ էլ խոսել: «Մամ, չեմ կարող խոստանալ»: Իրեն ասացի, որ գոնե առավոտյան զանգահարի ու հայրիկի հետ մի երկու բառ խոսի, ամուսինս շատ անհանգիստ էր: Գարիկն արձագանքեց՝ տեսնեմ»:

Սա եղել է Գարիկի ու մայրիկի վերջին զրույցը: Հոկտեմբերի 7-ից ընտանիքը Գարիկից որևէ տեղեկություն չի ունեցել: Պատերազմի փաստացի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին, Գարիկին «գտնում» են: Մայրիկն ասում է. «Նոյեմբերի 28-ին Գարիկիս տվեցին մեզ: Այդ ընթացքում ամեն տեղ Գարիկիս էինք փնտրում այն հույսով, որ նա վիրավոր է: Մի օր զանգահարեցին, որ հոսպիտալում Գարիկ Հովհաննիսյան անուն-ազգանունով տղա կա: Գնացինք, բայց նա չէր: Հետո ասացին, որ Մարտունիում վիրավոր են բերել, էլի Գարիկս չէր: Ամուսինս գնաց Ղարաբաղ, բայց էլի ապարդյուն: Մի տեղ՝ ծառերի վրա, թղթերին գրված էին եղել անհետ կորած տղաների անունները, մեր Գարիկի անունն էլ էր գրված եղել: Գարիկի՝ գերեվարված լինելու վարկածը չէինք քննարկում, ավելի շատ մտածում էինք, որ երևի պատսպարվել են մի տեղ: Բայց ամուսինս միշտ ասում էր՝ լավ, մեկը հեռախոս չունի՞, որ կարողանան զանգել ու ասել, որ ողջ են: Չասեմ՝ հույսը կտրել էր, բայց երևի ավելի իրատես էր, հասկանում էր, թե ինչ է կատարվում, իսկ ես մինչև վերջին օրը սպասում էի լավ լուրի»:

Ըստ մարտական ընկերների պատմությունների, Գարիկը պատերազմի օրերին աչքի է ընկել իր համարձակությամբ, քաջությամբ: «Ջրականից 300 զինծառայող հայտնվել է Հադրութում, փաստացի տղաների հրամանատարը նրանց «թուրքի բերանն է գցել»: Նրան 18 տարվա ազատազրկման են դատապարտում, բայց 300 երեխայի կյանքի դիմաց այդ 18 տարին ի՞նչ է»:

Բոլոր փաստաթղթերում որպես Գարիկի զոհվելու օր է նշված հոկտեմբերի 7-ը, վայրը՝ Հադրութը: «Բայց իր ընկերն ասում է՝ մինչև հոկտեմբերի 16-ը միասին են եղել: Այստեղ պատմությունը խառնվում է: Իր այդ ընկերը մեզ հետ կապ է պահպանում: Ես չեմ համարձակվում նրան շատ հարցեր տալ, չեմ ուզում տղայի հիշողությունները փորփրել»:

Գարիկը երկու կրտսեր քույր ունի: Գարիկի զոհվելուց հետո ծնվել է եղբայրը, որին անվանակոչել են նրա անունով:

Ապրելու ուժի մասին: «Ուժ տալիս են մեր երեխաները, մեր փոքր Գարիկը: Նա, ի տարբերություն ավագ եղբոր, շատ աշխույժ է: Մեզ մեկ րոպե անգամ հանգիստ չի թողնում: Հենց իր այդ աշխուժությամբ էլ մեր ամբողջ ընտանիքին ապրեցնում է»:

Հ. Գ. - Գարիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից, արժանացել է նաև պատվոգրերի: Հուղարկավորված է Գեղհովիտի գերեզմանատանը: