«Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարից սկսած մինչեւ շարքային պատգամավորն ամեն բան անում են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար. նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում կրկին տեղ զբաղեցնելն է:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի այժմյան ՔՊ խմբակցությունից շատ քիչ մարդկանց ներառել հաջորդ ընտրացուցակում, քանի որ, ըստ Փաշինյանի, վերջիններս կա՛մ վարկանիշ չունեն, կա՛մ այլեւս նպատակահարմար չէ նրանց հետ ճանապարհ գնալ: Ու դա ակնհայտ երեւում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի, խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պահվածքից, ովքեր իրենց ելույթներում ամեն բան անում են՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը պաշտպանելու համար:
Վերջիններս ցանկացած ընդդիմադիրի քննադատությանը բուռն են արձագանքում, փողոցային վարքով են հանդես գալիս, ելույթներում վիրավորում են բոլորին: Թեժ պայքարի մեջ է մտել նաեւ երբեմնի նախարար Արսեն Թորոսյանը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանի աչքի փուշն էր դարձել, անգամ նպատակ կար նրան կալանավորելու, բայց հիմա նույնիսկ հայհոյանքներ է հնչեցնում թիվ մեկ ամբիոնից՝ միայն թե Փաշինյանի «աչքին երեւա»:
Եվ երեկ նրանք տասնյակներով գրավել էին ԱԺ ամբիոնը՝ սպառնալով ու վիրավորելով Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյաններին, միայն այն բանի համար, որ Լեւոն Քոչարյանը քննադատեց Փաշինյանի կառավարությանը, մարդկանց ուշադրությունը հրավիրեց՝ նկատելու, որ Փաշինյանը «համբալ» բառով վիրավորել էր իր ընդդիմադիր գործընկերներին, բայց նկատեց՝ «Երբ Փաշինյանը դրա հաջորդ օրը գնաց Մոսկվա, Դուք տեսե՞լ եք այդ տեսանյութը, հիմա ո՞վ ա «համբալ»»: Լեւոն Քոչարյանը հակադարձեց նաեւ Ալեն Սիմոնյանին՝ ասելով՝ որ վերեւից շպրտի, ցավոտ կլինի: Երեկ ԱԺ-ում «20-ը մեկի դեմ» արշավ էր՝ կեղտոտ, ցածրորակ եւ վիրավորանքներով ու սպառնալիքներվ լի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը