Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նկատել եք հաստատ, որ վերջին շրջանում ավելի ու ավելի ջղագրգիռ ու նյարդային են դարձել քպականները: Նրանց հասկանալ կարելի է՝ հստակ գիտակցում են, որ իրենց ու հատկապես իրենց շեֆի վարկանիշը հայտնվել է շրիշակից էլ ներքև, ու առաջիկա ընտրություններում առանց կեղծիքների, նույնիսկ վարչական ռեսուրսով վերարտադրվելու որևէ շանս չունեն: Առավելագույնը մի ընդդիմադիր խմբակցություն ունենալն է: Դե, դժվար է համակերպվել նման վիճակի հետ՝ առավել ևս, երբ հիշում են իրենց մեծ մասի կարգավիճակը, սոցիալական վիճակը մինչ 2018 թ. իշխանափոխությունը:
Բայց առավել զավեշտալի է, որ այս նյարդայնության ֆոնին նրանք պարբերաբար փորձում են կռիվ ու քաշքշուկ հրահրել Ազգային ժողովում: Ինչո՞ւ է զավեշտալի: Որովհետև այդ «աքլորացող» քպականների մեծ մասին նախկինում փողոցում մեկը պատահաբար «փըխկ» աներ, սարսափով կփախչեին ու առնվազն «շաքար» կստանային: Հիմա վախենալ-չվախենալուց են խոսում, հիմա իշխանության դիրքերից, իրավապահների թիկունքում քաջամարտիկի, «կրուտոյի» տեղ են դրել իրենց: Եվ անընդհատ դիմում են սադրանքների ու խուլիգանության: Դե, եթե ՔՊ ղեկավարը, որը համատեղության կարգով նաև կառավարության ղեկավարն է, իրեն թույլ է տալիս այնպիսի պահվածք, ինչպես նախորդ նիստերին, եթե թաղապետը մարդ է ծեծում թաղապետարանում ու անպատիժ է մնում, եթե քպականը լրագրող է վիրավորում ու անպատիժ է մնում, եթե տարբեր այլ սանձարձակություններ են անում ու անպատիժ են մնում, զուգահեռ իրավապահ համակարգը դարձրել են քաղաքական գործիք, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորներն էլ պիտի «ոգևորվեն»: Կրկնենք՝ առավել ևս, երբ աչքների առաջ գալիս է մինչ 2018 թվականի իրենց վիճակը: Էլ առավել ևս՝ այն ամենից հետո, ինչ արել են մեր երկրի հետ:
Երեկ էլ քպականները վիրավորվել էին (որքան էլ զարմանալի թվա) ընդդիմության, մասնավորաբար Լևոն Քոչարյանի որակումներից, որոնք առանձնապես նորություն չէին, եթե հաշվի առնենք, թե ինչպես է ամենօրյա ռեժիմով գնահատում մեր հասարակությունը այս իշխանությունների արածը: Միայն թե անհասկանալի մնաց՝ կոնկրետ ինչից էին վիրավորվել՝ շեֆին «բան ասելո՞ւց», «անհայրենիք» բառի՞ց, թե՞ «դավաճան» բառից: Ի դեպ, անհայրենիք բառը պետք չէ շփոթել հայրենազուրկ բառի հետ, որովհետև հաճախ հենց անհայրենիքների պատճառով են մարդիկ հայրենազուրկ դառնում:
Հա, պակաս զավեշտական չեն քպականների ճղճղան հոխորտանքներն ու աղմուկը ընդդիմության հասցեին, նույն այն քպականների, որոնք, իրենց շեֆի գլխավորությամբ, ռիսկ չունեն թշնամական երկրի ղեկավարին պատասխանելու, թշնամական երկրի հակահայկականության քարոզին արձագանքելու, էլ չենք խոսում Արցախի անունը տալու մասին: Դե, ինչպես ժամանակին փողոցում «փըխկ» անելու դեպքում: Իշխանությունն այդպիսի բան է՝ հա՛մ գրպանները լցնում է, հա՛մ սանձարձակ դարձնում, հա՛մ էլ ձևական «քաջություն» տալիս: Միայն մի հանգամանք կա այստեղ. աշխարհի ոչ մի երկրում ոչ մի իշխանություն հավերժ չի եղել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ևս չի կարող հավերժ լինել, ավելին՝ այդ իշխանության վերջնագծին ենք հասել:
Երևի վատ չէր լինի՝ հենց այդ «ապագայի» մասին մտածել...


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը