Ցուցարարների դեմ կիրառված` արգելված «Զարյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ
«Զարյա 3»-ի գործը դեռևս շարունակում է մնալ նախաքննության փուլում: Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ինչ փուլում է գործն այս պահին, ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ գործը նախաքննության փուլում է:
Հարցին՝ որևէ ոստիկանի նկատմամբ վարույթ նախաձեռնվե՞լ է, Ավդալյանը պատասխանեց, որ կարգավիճակով անձինք չկան:
Ինչ վերաբերում է 17 ցուցարարին, որոնց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, Ավդալյանն ասաց, որ այս մասով գործն ուղարկվել է դատարան:
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին ցուցարարների դեմ: Մինչ օրս դեռևս պատշաճ տեղեկություն չի հաղորդվում, թե հատկապես ի՞նչ տեսակի նռնակներ են կիրառվել: Մամուլը բազմիցս գրել է, որ կիրառվել է արգելված «Զարյա 3» տեսակի հատուկ միջոց, ուժային կառույցները չեն հերքել այս հրապարակումները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը