Լրագրող Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահ
Լրագրող Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չի հանցանք կատարել. նա բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել: Այդ մասին, այսօր՝ մայիսի 12–ին, Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ է լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքում եղել անհապաղ կալանավորում, իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ կապված միջադեպի դեպքում, երբ ուղիղ եթերում նույնիսկ կա ծեծի դրվագ, Տիգրան Տեր-Մարգարյանն ազատ է ու պաշտոնավարում է:
Ըստ ՔԿ նախագահի՝ Լիլիթ Աղեկյանի դեպքում անազատության հետ չկապված խափանման միջոցներ նախկինում էլ ընտրվել էին, բայց անձը «չի փոխում իր վարքագիծը և կատարում է այլ հանցանքներ՝ անհարգալից վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ, խուլիգանություն, հարկադրված դիմել են այդ միջոցին»:
«Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում: Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել: Մի գործով, երկու գործով, երեք գործով, երբ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց, երբ տեսել են՝ այդ խափանման միջոցն այլևս չի չեզոքացնում անձի՝ ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթն իրականացնող մարմինը կալանքի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- պարզաբանեց ՔԿ նախագահը՝ մանրամասնելով, թե Լիլիթ Աղեկյանը դպրոցի և դատական նիստի բնականոն գործունեությունն է խաթարել, դրա համար ստիպված դիմել են այդ միջոցին:
Ինչ վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, ապա ՔԿ նախագահը նշեց, որ այն արարքը, որը մեղսագրված է թաղապետին, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, որը կատարվել է առաջին անգամ: Իսկ պաշտոնավարման կասեցման կարիք չի եղել, քանի որ անձի դատավարական պատշաճ վարքագիծն ապահովելու համար բավարար էր պաշտոնյայի նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելու խափանման միջոցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը