Լեւոն Արոնյանը հաղթեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին փուլում
Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ 4-րդ փուլում, հաղթանակ տարավ Լեւոն Արոնյանը:
Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով հանդիպեց իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Լեւոն Արոնյանը պարտիայի ընթացքում չնայած հայտնվեց ծանր իրավիճակում, սակայն անսխալ պաշտպանվեց եւ 43-րդ քայլին մրցակցին ստիպեց հաշտություն կնքել:
Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ Դմիտրի Յակովենկոյի հետ կիսեց 1-2-րդ տեղերը: Սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց Լեւոն Արոնյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի գրոսմայստերը, իսկ երրորդ՝ Հիկարու Նակամուրան:
Այդպիսով, հայտնի դարձան աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի եւս երկու մասնակիցներ: Այդ իրավունքը նվաճեցին ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» ընդհանուր հաշվարկով գրավեցին առաջին երկու տեղերը: Լեւոն Արոնյանն այդ ցուցակում 173 վարկանիշային միավորով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:
Մեր գրոսմայստերի լրացուցիչ գործակիցներն ավելի բարձր էին, որը թույլ տվեց մեր շախմատիստին ճանաչվել մրցաշարի հաղթող:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...