Երևանում «Մամա Միա» ռեստորանի մոտ 2 տղամարդ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներին քաղաքացիները մատնացույց են արել 2 տղամարդու և հայտնել, որ վերջիններս նշված հասցեում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու։
Նշված 2 քաղաքացուն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս հանդիսանում են Երևանի բնակիչներ 41-ամյա Արսեն Դ․-ն և 44-ամյա Բորիս Ղ․-ն:
Քիչ անց ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Եկմալյան 1 հասցեում ծեծի ենթարկվելու հետևանքով «քթոսկրերի կոտրվածք հարցականով և ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության 06 կարգախումբը «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխել ՌԴ քաղաքացի 26-ամյա Ալեքսանդր Նոզիկին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը