«Իշխանությունները վախեցած են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից՝ փորձելով պառակտել ու ճնշել այն:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո ՀՀ իշխանություններն ակնհայտորեն վախեցած են այդ պայքարից:
Պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցել է, տարբեր հաշվարկներով, շուրջ 15,000 մարդ, իսկ դրանից հետո ընթանում է քաղաքական ու հասարակական դաշտի լայն համախմբում հրապարակված օրակարգի շուրջ:
Ասում են՝ նրանց ամենամեծ անհանգստությունն առնչվում է Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանին եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ահա այդ պատճառով էլ իշխանական քարոզչամեքենան լծված է պայքարը հեղինակազրկելու եւ արցախցիների դեմ թշնամանք տարածելու կեղտոտ գործին:
Դրանից բացի, իշխանությունների ազդեցության տակ գտնվող տարբեր անձանց միջոցով փորձում են պառակտել պայքարի շարքերը՝ թե՛ ներքին կոնֆլիկտներ հրահրելով, թե՛ արցախցիների շրջանում շեղող օրակարգային թեմաներ մտցնելով:
Հատկանշական է, որ տարբեր ուժերի կողմից նաեւ մոլորեցնող գործողություններ են իրականացվում, որոնք, ըստ զրույցների, ուղղորդվում են իշխանությունների կողմից:
Այդպիսի դեպքերից է «Լույսի բանակի» կողմից ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը, որն ընդհանրապես կապ չունի Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ:
Ընդ որում, մենք տեղեկացանք, որ այդ կազմակերպության ղեկավար Կարեն Արեյանը պետք է վրանում հանդիպեր խորհրդի ներկայացուցիչների հետ, սակայն վերջին պահին հրաժարվել է հանդիպումից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը