««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արշակ Օրդուխանյանը, որը պետք է, ըստ հերթականության, փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է մի քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով եւ օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա:
Եվ, դատելով իրավիճակից, նա «արտոնյալ» մեղադրյալ է։ Բանն այն է, որ դատավոր Մկրտչյանը գործով մեղադրյալ Արշակ Օրդուխանյանի պաշտպան Սիմոն Հարությունյանի միջնորդությունը բավարարել է, եւ Մեղադրյալ Օրդուխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացրել է, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով թողել է անփոփոխ։ Խափանման միջոցը փոխել են Օրդուխանյանի առողջական խնդիրների պատճառով։
Դատարանի՝ միանգամից նման որոշում կայացնելը խիստ կասկածների տեղիք է տալիս, քանի որ հասարակ քաղաքացու դեպքում դատարանը այդքան բարեհոգի չէր գտնվի եւ կմերժեր, մինչդեռ ՔՊ-ական Օրդուխանյանի դեպքում, միգուցե, օգնել են քաղաքական կապերը։ Ավելին, հարց է առաջանում՝ այդ ինչ առողջական խնդիր է, որ Արշակ Օրդուխանյանը բուժումը չի կարող իրականացնել Հայաստանում եւ պարտադիր պետք է դուրս գա երկրից։
Հավելենք, որ մամուլում լուրեր կան, որ նա հրաժարվել է մանդատը վերցնելուց, եւ իր ինքնաբացարկը հաստատված է նոտարական կարգով։Ասել է թե՝ նա հիմա երկրում չէ, ու հարց է՝ կվերադառնա, թե ոչ։
Նկատենք, որ ըստ մամուլի՝ Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաեւ «Արշակ եւ Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը: 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաեւ գրավատուն է ունեցել եւ այլն։Շարունակելի…»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին