«Շտապօգնության» մեքենայի վարորդի աչքը կպել է, քնել է. տեսագրությունը կա. մանրամասներ՝ ողբերգական ավտովթարից
Կանչի վայրից հետ գնալու ժամանակ մեքենան գնում խփում է սյանը, ինքնավթար է եղել՝ շատ վատ ելքով. Նախնական վարկածով վարորդը քնել է, աչքը կպել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Շտապօգնության» մեքենայի ողբերգական ավտովթարին, որի հետեւանքով բժիշկը մահացել է, իսկ բուժքրոջ վիճակը ծանր է:
Հարցին՝ վարորդներըւ ծանրաբեռնվա՞ծ են աշխատում, որ նման դեպք է գրանցվել, նա պատասխանեց. «Բուժքույրի վիճակը ծանր է, բժիշկը մահացել է, վարորդը հիվանդանոցում է, հիմա նստենք, քննարկենք ծանրաբեռնված է, թե ծանրաբեռնված չէ՞: Աչքը կպել է, հստակ դա է, խոչընդոտ չկա, տեսագրությունը ունենք ոնց է եղել, գնում խփում է: Ես առաջին վայրկյանից այնտեղ եմ եղել, այդ ամենը իմ աչքի դեմն է եղել»:
Անդրադառնալով քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառմանը, որ բժիշկն ամրակապված չի եղել, Ռուբեն Գրիգորյանն ասաց. «Այնտեղ եմ եղել, ենթադրել եմ, հա, ասել եմ՝ երևի ամրակապված չի եղել, բայց հիմա նստենք, սկսենք դա քննարկել այս պահին, ճիշտ չէ: Այս պահին ես այլ բաներով եմ զբաղված, տեսնենք՝ ինչով օգնենք, ինչ անենք, հարազատներին ենք տեղյակ պահում: Ենթադրում եմ՝ երկուսն էլ ամրակապված չեն եղել:
Երկուսն էլ «Էրեբունի» ԲԿճում են աշխատում, մահացողը կին է, բուժքույրը կին է: Մահացողը մոտ 70 տարեկան է, բուժքույրը էլի մեծ է՝ 60-ն անց է, վարորդը երիտասարդ է։
Վարորդի վիճակը նախնական տվյալներով թեթեւ է, բուժքույն է, որ հիմա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է»,- ընդգծեց տնօրենը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը