Մխիթարյանի ֆեյսբուքյան էջը կոտրե՞լ են (Լուսանկար)
Երեկ գիշերվանից Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում տարօրինակ գրառումներ էին հրապարակվում, ինչը շատերին տեղիք էր տվել մտածելու, թե հայ ֆուտբոլիստի էջը հակերային հարձակման է ենթարկվել:
Մխիթարյանը, ով հանդիսանում է նաև Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում, իրականում իր աջակցությունն է հայտնում երեխաների համաշխարհային օրվան:
Ֆուտբոլիստը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօրվա ընթացքում իր ֆեյսբուքյան էջը վարելու են երեխաները.
«Օրվա դրական խախտում. երեխաներն իրենց հսկողության տակ են վերցրել իմ ֆեյսբուքյան էջը, որպեսզի փակեն շաբաթը` երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ»,- գրել է Մխիթարյանը:
Նշենք` այս առիթով փոխվել էր Մխիթարյանի ֆեյսբուքյան էջի գլխավոր լուսանկարն ու ետնանկարը (cover photo), որն, ի դեպ, որոշակի ակնարկ իր մեջ արդեն իսկ պարունակում էր:

Ինչ վերաբերում է Մխիթարյանի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարին, ապա այն հետևյալ հաղորդագրությունն է պարունակում.
«Ողջույն, Հենրիխ: Գուշակիր, թե ինչ է կատարվելու վաղը: Ես մուտք եմ գործելու սոցիալական ցանցի քո էջեր և խոսելու եմ շատ կարևոր հարցերի մասին»:



















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...