Շահեցին լոռեցիները
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եկած օրվանից կադրային ջարդ է սկսել, որն ակտիվորեն շարունակվում է նաեւ հիմա։ Վարչությունների, բաժինների պետեր են փոխվել ՔԿ-ում: Կոմիտեի մեր աղբյուրներն ասում են, որ ծագումով սպիտակցի Պողոսյանը բարձր պաշտոնների է նշանակում հատկապես իր համերկրացիներին` լոռեցիներին։
Օրեր առաջ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ Նա ծնունդով Վանաձորից է, աշխատել է ՆԳՆ-ում՝ որպես ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ։ Պաշտոն է ստացել ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի օրոք։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է նախորդ տարվա մայիսին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպից։
Երբ Բագրատ սրբազանը երթով գնացել էր ՆԳՆ շենքի մոտ՝ տեղեկանալու, թե Վեհափառ հայրապետի մուտքը խոչընդոտած ոստիկաններն արդյոք պատասխանատվության ենթարկվե՞լ են, Մարտիրոսյանն ասել էր, թե Վեհափառի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել։
ՔԿ նախագահի մեկ այլ որոշմամբ էլ՝ իրեն խորհրդական է նշանակվել Գեւորգ Խաչատրյանը` նույնպես Վանաձոր քաղաքից։ Նա 2023-2025թթ․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահն է եղել, դրանից առաջ` 15 տարի աշխատել է վարկային կազմակերպություններում՝ որպես կառավարիչ, եւ քննչականում աշխատելու համապատասխան փորձ չունի։
ՔԿ մամուլի խոսնակին հարցրինք՝ ի՞նչ խորհուրդներ է տալու Գեւորգ Խաչատրյանն Արթուր Պողոսյանին։ «Աշխատանքի բաժանում, որպես այդպիսին, չկա, դա որոշում է Քննչական կոմիտեի նախագահը, կոնկրետ խորհրդականների դեպքում կատարում են առանձին հանձնարարություն»,- պատասխանեց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը