«ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ, 23 միլիոն դրամ է «դուրս գրվել»՝ հակահրդեհային համակարգերի վերազինման համար։ Հայտարարվել է մրցույթ, մասնակցել է 2 ընկերություն` «Էլլիպս Ջի Էյ» եւ «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ, որն էլ հաղթող է ճանաչվել։ ԲԴԽ-ից փոխանցեցին՝ խոսքը բոլոր դատարանների հակահրդեհային համակարգերը կարգավորելու, վերազինելու մասին է։Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված «ՍՕՍ Սիսթեմս»-ը 2020-ին տուգանվել էր Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից, մոտ 21 միլիոն դրամով՝ մենաշնորհային դիրքը չարաշահելու համար։
ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր, որ ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհի դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գներ սահմանելով:Այս ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ծատուրյանը ճկուն մտքի տեր այն անձանցից է, որը կարողացել է աշխատել ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունների հետ՝ առաջ տանելով իր բիզնեսը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը