Shamshyan.com-ի հետ զրույցում կնոջ եղբայրն ասել է, որ քույրը մահացել է բժիշկների կողմից սխալ դեղորայք ներարկելու պատճառով։
«Քույրս 6 տարի ստացել է դիալեզ, քանի որ երիկամների խնդիր ուներ։ Շաբաթ օրը հերթական անգամ գնացել է Արտաշատի հիվանդանոց դիալեզ ստանալու, սակայն կեսից վատացել է և զանգեցին մեզ, ասեցին եկեք տարեք տուն։ Տուն բերելուց 1 ժամ հետո նկատեցինք, որ իրեն լավ չի զգում և շտապօգնություն կանչեցինք։ Եկան, ճնշումը չափեցին ու պարզվեց, որ շատ բարձր է, սրտխառնոցի դեղ ներարկեցին ու գնացին։ Հենց բժիշկները գնացին, վիճակը սկսեց ավելի վատանալ և նորից շտապօգնություն կանչեցինք, էլի նույն բրիգադը եկավ ու տեղափոխեցին Արտաշատի հիվանդանոց: Արդեն այնտեղ նորից վատացավ, պահանջեցին դեղ տանենք, քանի որ իրենք չունեին, բերեցինք 4-5 հատ սրտխառնոցի դեղ էլի ներարկեցին, որն էլ հետագայում պարզվեց, որ իրեն չէր կարելի։ Այդտեղ ամբողջ գիշեր պահել են և առավոտյան ժամը 6-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեկ երեկոյան ժամը 22։00-ին մահացել է։ Այնտեղի բժիշկը մեզ ասաց, որ այդ դեղորայքը Արտաշատում պետք է չներարկեին, քանի որ չէր կարելի կոմայի մեջ գտնվող հիվանդին նման դեղորայք ներարկել։ Մենք հույս ունենք, որ մեղավոր բժիշկը կպատժվի, քանի որ վստահ ենք, որ եթե Սիլվան Արտաշատի հիվանդանոցում ճիշտ բուժում ստանար, ապա կյանքը կփրկվեր»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը