Մեր տեղեկություններով՝ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլեւ վերեւից իջած հրահանգ։ Անգամ չի խնայել իր համակուրսեցուն, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել: Փորձեցինք պարզել, թե քանի պաշտոնյա է հեռացել ԱՆ-ից: Ազատվել է վերահսկողության պետը, նրա փոխարեն նշանակվել է նախկին դատախազ Արսեն Սիմոնյանը։
Ազատվել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը, նշանակվել է Կլարա Գասպարյանը, Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ է նշանակվել Ռուբինա Մխիթարյանը, որը նախարարությունում բաժնի պետ է եղել։ Առհասարակ, Գալյանը կանանց հանդեպ թուլություն ունի եւ անգամ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեց կնոջ` Ծովինար Թադեւոսյանին, որին համակարգը չի ընդունում:
Մեզ ասացին, որ կադրային ջարդը շարունակվելու է։ Նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք կադրային ջարդի վերաբերյալ, պատախանեցին․ «Բոլոր կառույցներին բնորոշ, ԱՆ-ում նույնպես կադրային փոխատեղումներ եւ շարժեր են լինում: Փոփոխությունների, նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ կերպով թարմացվում է նախարարության կայքում: Այդ գործընթացները բնավ նույնական չեն «կադրային ջարդ» ձեւակերպմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար