Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաև 35 տարին լրացած այն անձանց, որոնք իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։ Հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց, այլ՝ իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ։ Բացի այդ, նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունը առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար։ Ընդ որում, համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները համարվում են հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած։
Նախագծերով սահմանվում է, որ համայնքային ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համայնքային ոստիկանի արհեստագործական կրթություն ստացած անձինք։ Ինչ վերաբերում է գործող ոստիկանության ծառայողներին, ապա նրանց նշանակումը համայնքային ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվելու է բացառապես լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում համապատասխան վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո։
Բացի այդ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի կարգավորումները անհրաժեշտ է համապատասխանեցնել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի տերմինաբանությանը, մասնավորապես՝ «նախնական մասնագիտական կրթություն» բառերը փոխարինվում են «արհեստագործական կրթություն» բառերով:
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնց կանխատեսման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել համայնքային ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝ մինչև բազային և շարունակական կրթության համակարգի իրագործումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը