Սերժի Վաչոն հաշտության գնաց. վերադարձրել է 29 միլիոնանոց հողամաս
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, ՀՀ սեփականությունն է դարձել Երեւանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասը` 29 միլիոն դրամ արժողությամբ։ Սա «հատիկ առ հատիկի» շրջանակներում հերթական ակցիան է:
Հետաքրքրվեցինք, թե սա ինչ հողամաս է, ով է հաշտության գնացել իշխանությունների հետ` կամովին հանձնելով գույքը։ Պարզվեց՝ խոսքն ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հողատարածքի մասին է։ Ղազարյանն այն մոտ մեկ տասնյակ անձանցից է, որ հաշտության գնաց իշխանությունների հետ եւ վերադարձրեց այն, ինչ դատարանի միջոցով դատախազությունն ուզում էր բռնագանձել։
Չսպասելով դատարանի որոշմանը, Վաչագան Ղազարյանը տարածքը հանձնել է պետությանը։ Ի դեպ, այս հողակտորի մասին դեռեւս 3 տարի առաջ էր Գլխավոր դատախազությունը հայտարարել, որ պատրաստվում է Վ. Ղազարյանից բռնագանձել` ի թիվս այլ գույքերի եւ խոշոր գումարի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը