«ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը, որի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը աչք է փակում:Համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի, 1-ին մասի՝ «Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը»:«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ կանոնակարգ օրենքը, 1-ին կետում արձանագրեց, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է «Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար»:
Հանձնաժողովի գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ: Օրենսդիրը նախատեսում է նաեւ, թե երբ է ավարտվում հանձնաժողովի եզրակացությունը. «Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում»: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետն առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին է երկարաձգվել՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչեւ նոյեմբերի 3-ը։
Որպես երկարաձգման հիմնավորում, որն ի դեպ Կանոնակարգով նախատեսված չէ, ԱԺ-ն պարզաբանել է՝ «ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, եւ հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023թ. դեկտեմբերին՝ ԱԺ համապատասխան նիստում, հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին»:2023 թվականի դեկտեմբերից այդ հանձնաժողովն արդեն չի գործում, հետեւաբար չի կարող ներկայացնել նաեւ զեկույց:
Իսկ ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս կոպիտ օրինախախտման վրա աչք փակում շուրջ 2 տարի: Մենք դիմեցինք Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակին այս հարցով. վերջինս հորդորեց գրավոր հարցում ուղարկել:
Հիշեցնենք, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներն էլ ձախողեց Քոչարյանը, խախտեց ժամկետները, ԱԺ դռնփակ նիստում ինչ-որ բաներ ներկայացրեց, եւ հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ինչ հանգամանքներ է ուսումնասիրել ու պարզել քննիչ հանձնաժողովը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել