Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին քպականներն ինտենսիվ տարածում էին ինչ-որ «սոցիոլոգիական հարցման» տվյալներ՝ ցույց տալու, թե Գյումրիում ՔՊ-ն ընտրությունների առաջատարն է, ավելին՝ բավական բարձր վարկանիշ ունի: Նախընտրական նման «մանևրներն», իհարկե, նորություն չեն. սարքովի կամ հիմնականում սեփական կոնտինգենտի շրջանում անցկացված «սոցհարցումների» տվյալներ հրապարակելով՝ այս կամ այն ուժը փորձում է ընտրողների վրա տպավորություն գործել:
Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, իրականությունը Գյումրիում լրիվ հակառակն է. ՔՊ-ի վարկանիշը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Գյումրիում չափազանց ցածր է: Երևի թե դրա մասին է վկայում նաև այն, որ ՔՊ-ն Գյումրի է նետել իր հնարավոր ու անհնար ռեսուրսները, այդ թվում՝ նույնիսկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին: Նախօրեին լրատվամիջոցները հրապարակեցին լուսանկարներ, որտեղ երևում է, որ նա ակտիվ մասնակցում է Սարիկ Մինասյանի քարոզարշավին: Խոսքը Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում և այլն:
Այն, որ նա ուղղակիորեն կապված է ՔՊ-ի հետ, որևէ մեկը երբեք չի կասկածել, ու կարող էր նորմալ ընդունվել, որ նա իր սիրելի կուսակցության քարոզարշավին է մասնակցում: Սակայն խնդիրն այն է, որ նա Գյումրիից չէ, այլ Արարատի մարզից: Ըստ այդմ, առնվազն տարօրինակ է նրա ներկայությունը Սարիկ Մինասյանի քարոզչությանը, առավել ևս, որ առանձին քպականներ այլ ուժերի էին մեղադրում, թե Երևանից գալիս են Գյումրի քարոզչության: Ըստ այդմ, Գյումրիում շատերի շրջանում հարցեր են ծագում՝ արդյո՞ք անշահախնդիր է նրա մասնակցությունը, արդյո՞ք Ագրարային համալսարանի ուսանողներ ներգրավելու խնդիր չի լուծում (ասենք՝ 2000 ուսանող), արդյո՞ք մինչ Չալաբյանի վրա վկայություն տալն էլ է սերտ կապի մեջ եղել ՔՊ-ի հետ և այլն...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել