Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ամերիկահայերը՝ մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքներն ու առաջնահերթությունները, միավորվելով փորձում են քայլեր ձեռնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ազատելու ուղղությամբ: Այս ջանքերը կրկնապատկվել են Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձից և առողջական վիճակի վատթարացումից հետո:
Այդ նպատակով ամերիկահայերը ստորագրահավաքներ են կազմակերպում՝ ներգրավելով ամերիկյան հոգևոր առաջներդներին, նամակներ են ուղարկում նախագահ Թրամփին, տարատեսակ բողոքի ակցիաներ են կազմակերպում, հանդիպում են ամերիկացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ղեկավարներին:
Սակայն, ի զարմանս հայ համայնքի, այս գործընթացին հիմնական խանգարողը Հայաստանի իշխանություններն են և դեսպան Մակունցը: Ամերիկացի պաշտոնյաները՝ բոլոր հանդիպումների ժամանակ, համայնքի ակտիվիստներին և լոբիստներին հասկացնում են, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ այս հարցով չեն ցանկանում աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և այս հարցը որևէ հանդիպման ժամանակ առաջ չեն քաշում՝ կարծես հայ գերիների հարց ընդհանրապես գոյություն չունի: Ասում են, որ ձեր վարքն ու ձեր իշխանությունների վարքն էականորեն տարբերվում է:
Նման տեղեկությունները շոկ են պատճառել համայնքին, ավելին՝ Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն անկեղծացել է, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանի կառավարության պաշտոնյաները չեն հիշատակում հայ գերիների կամ Արցախի հարցը` որևէ ամերիկյան պաշտոնյայի հետ իրենց հանդիպումների ընթացքում։
Նա նաև նշել է, որ հարցը ստիպված ամերիկացի պաշտոնյաներն են բարձրացնում հանդիպումերի ժամանակ: Այսինքն, ստացվում է, որ ամերիկահայերի ճնշման տակ ամերիկացի պաշտոնյաները հայ գործընկերների հետ հանդիպումներին իրենք են գերիների մասին խոսք բացում՝ քանի որ հայ պաշտոնյաները, այդ թվում Հայաստանի դեսպանը, ձեռնպահ են մնում գերիների իրավունքների պաշտպանությանը միտված որևէ գործնական քայլ անելուց»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը