«Մարտի 9-ին` կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը իր ողջ թիմին հավաքել ու Գյումրի էր գնացել՝ Գյումրու եւ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գալա միջոցառում անցկացնելու համար:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Փաշինյանը ՔՊ վարչության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք է երկու ընտրությունների կապակցությամբ դրամահավաք իրականացնել, ու դրա մեկնարկը տվել են կիրակի օրը:
Մեր աղբյուրները նշում են, որ այս անգամ դրամահավաքը ՔՊ-ականներն իրականացրել են բացառապես անկանխիկ ձեւով. ՔՊ-ի հաշվին տարբեր գործարարներ, զանազան ոլորտների անձինք գումարներ են փոխանցել: Մենք տեղեկացանք նաեւ, որ դրամահավաքը մինչեւ հիմա շարունակվում է, ու մի քանի օր դեռ ՔՊ-ի հաշվին գումարներ կփոխանցեն:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից պարզել, թե ի վերջո ինչքան գումար են «հավաքագրել» այս օրերին ընտրությունների համար կազմակերպված դրամահավաքից, վերջինս ասաց՝ դեռեւս չեն ամփոփել, դեռ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը:
«Մենք առաջիկայում հաղորդագրություն կտանք, թե ինչքան գումար է հավաքվել», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Ալեքսանյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը