Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հարցը կլուծվի մինչեւ մարտի 20-ը: Նիկոլ Փաշինյանը 10-օրյա ժամկետում պետք է ներկայացված 3 թեկնածուներից նշանակի մեկին:
Հիշեցնենք, որ ՀԿ նախագահ Սասուն Խաչատրյանը, գիշերային մի հրաժեշտի ՍՄՍ ստանալով, «ինքնակամ» հեռացվեց աշխատանքից: Նոյեմբերից մինչեւ հիմա դեռ չի հաջողվում նշանակել ՀԿ նախագահ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու հայտ էր ներկայացրել 5 թեկնածու՝
- Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը,
- վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը,
- Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արտաշես Մաիլյանը,
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գեւորգ Քոչարյանը,
- փաստաբան, նախկին քննիչ ու դատախազ Կարեն Բատիկյանը։ Վերջինիս կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:
Կառավարությունը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ հարցը քննարկում եւ համապատասխան որոշում է կայացնում խորհրդի կողմից թեկնածուներին ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Այդ ժամկետը լրանում է մարտի 20-ին, եւ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Կառավարության նիստում կհնչեցնի նոր նախագահի անունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը