Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման
«Փաստ» օրաթերթը գրում է. Մամուլում օրեր առաջ կրկին անդրադարձ է եղել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» ընկերության էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհին. նշվում է, որ հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները` փորձելով պատասխանատվության սլաքներն այլ տեղ ուղղել։
«Դոմուս» ընկերությունից տեղեկացանք, որ իրականում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ հայցերը վերոնշյալ հրդեհի հետ որևէ առնչություն չունեն. վիճարկվող խնդրո առարկան ընթացիկ ստուգումներին է վերաբերում, և «Դոմուս» ՓԲԸ-ն վարչական դատարանում պահանջում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։
Ինչ վերաբերում է հրդեհի դեպքի հետ կապված դատարան դիմելուն, ապա մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնված, քննություն է ընթանում, հետևաբար այս պահին դատական պրոցեսի մասին խոսք լինել չի կարող։
Ի դեպ, ուշագրավ է, որ Սուրմալու առևտրի կենտրոնի և այլ աղետաբեր հրդեհների մոռացության ֆոնին բարեբախտաբար մարդկային կորուստներ չարձանագրած և ընկերությանը միայն նյութական կորուստներ պատճառած հրդեհը շարունակում է թեժ պահել տեղեկատվական դաշտը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին