«Ո՞նց եք նայում, երբ ուժային մարմնի ղեկավարին «sms»-ով ասում են՝ ցտեսություն». Բատիկյանը դա «պրովոկացիոն հարց» որակեց
Ես այդ հարցը գնահատում եմ պրովոկացիա և չեմ մեկնաբանում: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց հակակոռուպցիոն կոմիտեի անդամի թեկնածու Կարեն Բատիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞նց է գնահատում, երբ որ ուժային կառույցի ղեկավարին SMS-ով ասում են՝ շնորհակալություն, ցտեսություն:
Հարցին՝ եթե ստանաք նման SMS, ինչպե՞ս կվարվեք, կընդվզե՞ք, թե կհամակերպվեք, նա արձագանքեց. «Գիտեք ինչ, պետական կառավարման համակարգը այնքան բարդ համակարգ է, այնքան տարբեր տեսակի հարցեր են լինում, որ դրանք երբեմն հանրային քննարկման դաշտում չեն կարող լինել։ Դրա համար նորից եմ կրկնում՝ որպես նախկինում պաշտոն զբաղեցրած անձ և այս պաշտոնին հավակնած անձ, այդ հարցին չեմ պատասխանում»:
Անդրադառնալով նրան, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է մարտի 1-ի գործը, կկարողանա՞ք բացահայտել, նա ասաց. «Եթե սպորտսմենը մոտենում է ծանրաձողին, այդ պահին ինքը մտածում է, որ հաստատ բարձրացնելու է ծանրաձողը: Բնականաբար, ոչ մի քրեական գործ անկախ վաղեմությունից կամ ձգձգվածության աստիճանից, քննված լավ ու վատ որակներից, չպետք է վախեցնի այն պաշտոնի թեկնածուին, կոնկրետ դեպքում ինձ, ինչը որ հավակնում եմ ստանալ»:
Ինչ վերաբերում է նրան, որ ինքը որպես փաստաբան ավելին է վաստակում, քան ՀԿԿ-ում կարող է վաստակել, ինչու է որոշել պետական պաշտոնի ցնանցել, Բատիկյանը նախ նշեց, որ գումարը ավելի քիչ չէ ապա հավելեց. «Ես այս հանրապետության քաղաքացի եմ, որոշ բաներ ինձ շատ մտահոգում են ու ես պարտավորված եմ զգացել, օրինակ կոռուպցիայի տարածվածությունը, օրինակ քրեական գործերի քննությունը, օրինակ դատական գործերի քննության ձգձգվածությունը և էլի շատ գործընթացներ, որոնց մասին դուք շատ լավ գիտեք։ Հաստատ ոչ մի բան իդեալական վիճակում չի գտնվում։
Ես միայնակ չեմ լինելու, եթե գնամ: Եթե դուք կարդաք կառավարության կողմից ներկայացված մշակված հակակոռուպցիոն ռազմավարությունը, այնտեղ շատ հստակ ներկայացված են ուղղությունները, և այդ ռազմավարության կամ մնացած միջոցառումների արդյունքում կազմված բազմաթիվ փաստաթղթեր ինձ բերում են այն մտքին, որ ես հաստատ միայնակ չեմ մնա»:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը