Այս տարի մարտի 8-ին պարգևավճար չեն ստանա
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական գերատեսչություններում ամեն տարի մարտի 8-ին, ավանդույթի համաձայն, կին աշխատակիցներին 30-40 հազար դրամ պարգեւավճար էին տալիս` դրանով ցույց տալով իրենց կնամեծարությունը: Մենք տեղեկացանք, որ այս տարի մարտիության պարգեւավճարը պետական ծառայողները` կանայք, չեն ստանալու: Մեր աղբյուրի խոսքով` աշխատակիցներին պատճառաբանել են, թե բյուջեում փող չկա:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից եւ պաշտպանության նախարարությունից: ՊՆ խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, խոստացավ ճշտել, ասել, սակայն այդպես էլ հարցը թողեցին անպատասխան: ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ ասաց, որ նախկինում իրենց կին աշխատակիցները մշտապես մարտի 8-ի առթիվ ստացել են որոշակի գումար, սակայն այս տարի դեռեւս հստակ չէ` կստանա՞ն, թե՞ ոչ: ԿԳՄՍՆ-ից նույնպես ասացին, որ չգիտեն` լինելո՞ւ է պարգեւատրում այս տարի, թե՞ ոչ:
Մեր աղբյուրը նշում է, որ սովորաբար մարտի 8-ի պարգեւավճարը մարտ ամսվա աշխատավարձի հետ է փոխանցվում, սակայն այս տարի աշխատավարձերը փոխանցվել են` առանց պարգեւավճարների»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը