«Փարաքար համայնքում մարտի 30-ին սպասվող ընտրություններին ֆեյք-ընդդիմադիրների պակաս չի լինի: Մեկի մասին օրերս գրել էինք` խոսքը ՔՊ փրայմերիզի երկրորդ տեղը զբաղեցրած Գոռ Սարիբեկյանի մասին է, որն առաջադրվելու է «Կայունություն» կուսակցությամբ:Երկրորդը նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն է, որն անցած ընտրություններին կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ` 2.5 տարի կառավարելուց հետո էստաֆետը փոխանցեց ՔՊ-ին։
Նա առաջադրվելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ․ սա այն կուսակցությունն է, որով Երեւանի ընտրություններին մասնակցեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա 1 տարի անց սեփական կուսակցությունը հիմնեց՝ «Նոր ուժ» անունով։Պատահական չէ, որ 2 օր առաջ կարճվեց Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: ՔՊ-ում մտածում են կրկնել նախորդ սցենարը, կոալիցիա կազմել եւ իշխանությունը զավթել` հաղթած ուժին զրկելով համայնքի կառավարումից։
Ի դեպ, համայնքում խոսակցություններ կան, որ թեկնածուներից ոմանք ընտրակաշառքի խոստումներ են տալիս, անգամ անձամբ են այցելում մարդկանց տներ:Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը, որ նախորդ ընտրություններում ամենաշատ ձայներն էր հավաքել, բայց չկարողացավ համայնքապետ ընտրվել, առատ խոստումներ է տալիս համայնքի բնակիչներին` ընտրվելուց հետո բոլոր խնդիրները լուծել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը