Երևանում տղամարդը մետրոյում փորձել է ոտնձգություն կատարել փոխհյուպատոսի անչափահաս տղայի նկատմամբ
Փետրվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հայաստանում գործող դեսպանատներից մեկի փոխհյուպատոսը և հայտնել, որ առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում իր անչափահաս երեխայի նկատմամբ կատարվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկաններին փոխհյուպատոսը հայտնել է, որ ինքը իր անչափահաս տղայի հետ «Հանրապետության հրապարակ» կայարանից մեկնելիս է եղել դեպի «Սասունցի Դավիթ» կայարան։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ»-ում նրանց է մոտեցել հաղթանդամ, ռուսախոս մի տղամարդ, ով այնուհետև վագոնում հետևել է իրենց։
Հաջորդ կայարանում ինքը իր որդու հետ գնացքից իջել է, երբ այդ տղամարդը մոտեցել է իր որդուն, նստել նրա կողքին, որից հետո նշված տղամարդը անպարկեշտ (սեքսուալ) ժեստեր է արել, բայց չի դիպել տղային։ Իսկ երբ մետրոյից իջել են, նկատել է, որ այդ ռուսախոս տղամարդն այլևս իրենց տեսադաշտում չի երևում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը