«Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ ստել է ու սին հույսեր է տվել անհետ կորած զինվորների ծնողներին։
Այպիսով, դեռ 2025 թվականի հունվարի 30-ին անհետ կորած զինվորների ծնողներն ԱԺ-ում հանդիպել էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հանդիպումը նախաձեռնել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
Ընդ որում, անհետ կորածների ծնողների մի մասին դահլիճ չէին էլ թողել, նստեցրել էին օթյակում։
Այդ ոչինչ չտվող հանդիպումից ծնողները դուրս եկան դժգոհ՝ հայտարարելով, որ որևէ նոր բան իրենց չի ասվել, Անդրանիկ Քոչարյանը խոստացել է 1 ամիս ժամկետում կրկին հանդիպում կազմակերպել ԱԺ-ում։1 ամիս ժամկետը արդեն լրացել է, իսկ խոստումը մնացել է օդում։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անհետ կորած զինվորի ծնող տիկին Անահիտը փոխանցեց, որ իրենց հետ կապ չեն հաստատել, ոչ մի նորություն չկա: «Շատ փնթի եւ անպատասխանատու են իշխանությունները, իրենք չպե՛տք է տուն գնային, չպե՛տք է քնեին, մինչեւ վերջ այս հարցը պետք է լուծեին:
Չգիտես ինչու՝ մեկը երկրում չէ, մյուսը առողջական խնդիր ունի…. պատրվակ են ման գալիս»,- ասաց անհետ կորածի մայրը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը