Վերջերս հանրային որոշակի ուշադրություն սևեռվեց հայազգի բլոգեր Բելլա Բաբախանյանի ազատությանն ու ճակատագրին վերաբերող հարցերի վրա:
Ինչպես հայտնի է, նա Բելառուսում ձերբակալվել էր, անգամ խոսակցություններ կային, որ նրան, հնարավոր է, արտահանձնեն Ադրբեջանին:
Հատկանշական է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը որևէ կերպ չմիջամտեց հայազգի բլոգերի ճակատագրին վերաբերող հարցերին: Չնայած, որտեղի՞ց միջամտեին կամ ինչպե՞ս՝ հաշվի առնելով, թե նույն Փաշինյանն ինչ կարգի է փչացրել նաև հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները:
Փոխարենը, ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր անձնական կապերի միջոցով կարողացավ հասնել Բելլա Բաբախանյանի՝ կյանքի ու ազատության հետ կապված հարցի լուծմանը:
Մամուլի հրապարակումներից ու Ծառուկյանի մամուլի քարտուղարի հայտարարությունից հայտնի է, որ ԲՀԿ ղեկավարը անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, իսկ վերջինս էլ բարի կամք է դրսևորել:
Հանրագումարում Բելլա Բաբախանյանը հայտնվել է ազատության մեջ և տեղափոխվել է Հայաստան:Ի՞նչ է հուշում այս մերօրյա եղելությունը, ինչի՞ մասին է խոսում:
Ամենից առաջ՝ սա ևս մեկ օրինակ է այն բանի, որ անհատի, անձի դերը չի կարելի թերագնահատել, այդ թվում՝ միջպետական հարաբերությունների որոշակի կողմերին առնչվող խնդիրներ լուծելու, կարգավորելու առումով:
Ավելին, անձնական կապերը, շփումները, հաստատված հարաբերությունները, նման հարաբերություններով ձևավորված փոխադարձ հարգանքը աշխատում են և ունենում են իրենց բարենպաստ ազդեցությունը նաև ինչ-ինչ կնճռոտ խնդիրներ հարթելու, ինչո՞ւ ոչ՝ նաև նման հարցեր լուծելու վրա:
Սա, իսկապես, դրական օրինակ է այն բանի, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում կարելի է նման հարցեր լուծել ու ոչ միայն:
Եվ պատահական չէ, որ թե՛ նախկինում, թե՛, առավել ևս, հիմա, հատկապես արտաքին դաշտում նկատելի ակտիվություն ու դերակատարություն են ունեցել և ունենում անհատները: Միայն այն տարբերությամբ, որ նախկինում դրանք, որպես կանոն, իշխանության ներկայացուցիչներն էին, հիմա՝ լրիվ հակառակը...


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Փաշիկ Ալավերդյան․ Սա ամենամեծ հարվածն է մեր պետությանը, հայկական ծանրամարտին
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...