«Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տունը թալանել են:«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գողերը նրա տուն են մտել անխոչընդոտ՝ հարմարեցված բանալիով տան դուռը բացելով: Ինքը՝ Նազելի Բաղդասարյանը, հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասին որեւէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ (երկու անգամ փորձել ենք, բայց անարդյունք):
Բաղդասարյանը, որ Շիրակի մարզպետն է եղել նախկինում, իր մտերիմ շրջապատին պատմել է եղելությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Նազելի Բաղդասարյանի շրջապատից տեղեկացավ, որ նրա տանից գողացել են ոսկյա թանկարժեք զարդեր, ոսկեգույն մետաղյա զարդեր (կարծելով, թե ոսկի է), մեկ ժամացույց, թեւնոց եւ այլ իրեր: Ընդհանուր նախնական հաշվարկով, ըստ Նազելի Բաղդասարյանի մերձավորների, վարչապետի խոսնակին գողերը պատճառել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս:
Բայց այս հաշվարկը խիստ նախնական է, այն կարող է ավելանալ կամ պակասել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը